Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Խճանկարապատ սրբավայր Իսրայելում

Խճանկարապատ սրբավայր Իսրայելում
23.01.2014 | 23:24

Իսրայելում հնագետները հայտնաբերել են խճանկարներով զարդարված 1500-ամյա տաճար: Իսրայելի հնագիտության վարչությունը տարածքն ուսումնասիրում էր նոր շրջանում շինարարություն սկսելու համար: Կառույցը պահպանվել է բյուզանդական դարաշրջանից: Foxnews-ը հայտնում է, որ կառույցն, ամենայն հավանականությամբ, քրիստոնյաների ծիսակարգերի վայր է եղել: Կենտրոնական սրահը զարդարված է տարբեր կենդանիների խճանկարներով, կան նաև քրիստոնեական խորհրդանշաններ: Տաճարի խճանկարապատ հատակը կներկայացվի թանգարանում:

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ